ՄԵՐ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԻՄ

Մեր ֆաբրիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող կարողներ և ինժեներա-տեխնիկական անձնակազմ:
Մեր արտադրությունը համալրված է ժամանակակից կարի մեքենաներով և սարքավորումներով:
Շնորհիվ պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի և ժամանակակից սարքավորումների մենք արտադրում ենք Եվրոպական ստանդարտներին համապատասխան հագուստ:

ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈՐՁ

Ավելի քան 40 տարի «Գլորիա» կարի ֆաբրիկան արտադրում է ժամանակակից և որակյալ հագուստի բազմապիսի տեսականի:
Վերարկուներ, բմբուլի ներդիրով բաճկոններ, վերնաշապիկներ, մոտոցիկլիստների և լեռնադահուկորդների հագուստ և այլն:

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

Մեր ֆաբրիկայում ներդրված է որակի հսկման եռաստիճան համակարգ:
1. որակի ստուգումն է անմիջապես արտադրական հոսքագծում:
2. արդեն պատրաստի արտադրանքի որակի ստուգումն է հոսքագծի վերջում:
3. պահեստում փաթեթավորումից առաջ պատրաստի արտադրանքի որակի հսկումն է:
Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս թողարկելու գրեթե անթերի 100 % որակյալ արտադրանք:

ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Մեր ֆաբրիկայում կա հատուկ լաբորատորիա, որտեղ հսկվում է բոլոր նյութերի և աքսեսուարների որակը, որոնք մուտք են գործում ֆաբրիկա: Մենք չենք օգտագործում չստուգված նյութեր:
Լաբորատորիայում պատրաստում ենք նախաարտադրական նմուշներ, մեկ անգամ ևս ստուգում ենք նմուշի որակը և չափերը և հետո միայն ուղարկում ենք արտադրամաս մասսայական արտադրության համար:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Մենք իրականացնում ենք հագուստի արտադրության ամբողջական ցիկլ՝ ձևում, կարում, ասեղնագործություն, միկրո դետալների լազերային կտրում ընդհուպ նաև պատրաստի արտադրանքի առաքում մեր սեփական տրանսպորտային միջոցներով մինչև պատվիրատուի պահեստ:ստանդարտներին համապատասխան հագուստ:

ԼՈԳԻՍՏԻԿՍ

Մեր արտադրանքը վաճառվում է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Ռուսաստոնում: Մեր ֆաբրիկայից մինչև Իտալիա մենք պատրաստի արտադրանքը առաքում ենք 4 օրում, Գերմանիա՝ 5 օրում, իսկ Ռուսաստան 2 օրում:
Մենք ունենք եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա և այլն,  պատրաստի արտադրանքը ժամանակին և որակյալ տեղափոխման բազմամյա փորձ:


ՄԵՐ ԳՕՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ