Լաբորատորիա

Ցանկացած որակյալ հագուստի արտադրությունը գլխավորապես կապված է արտադրությունում օգտագործվող նյութի որակից: Ցանկացած նյութ որը մուտք է գործում մեր ֆաբրիկա, նախքան մուտք գործելը արտադրություն անցնում է որակի ստուգում արտադրական լաբարատորիայում:
Լաբարատորիայում աշխատում են բարձր որակավորում ունեցող կարի տեխնոլոգներ, կոնստրուկտորներ և մոդելավորողներ, որոնք սկզբում ստուգում են նյութի որակը, այնուհետև ընտրելով արտադրության համար ամենաորակյալ նյութերը պատվիրատուի պահանջներին համապատսխան պատրաստում են նախարտադրական նմուշներ, համաձայնեցնում պատվիրատույի հետ և միայն դրանից հետո թույլատրում մասայական արտադրություն:

Արտադրության պրոցեսում նույնպես լաբարատորիայի բարձր որակավորում ունեցող մասնագետները կատարում են իրենց կողմից մշակված մոդելների արտադրության համապատասխանությունը լաբարատորիայի էտալոնի հետ:

​Լաբարատորիան համալրված է հագուստի համակարգչային ավտոմատացված նախագծման համակարգով՝ (Система автоматизированного проектирования одежды — (САПР)) և ձևման գծագրերի ու ասեղնագործության ծրագրերի ավտոմատ պատրաստման համակարգով: