«Գլորիա» Կարի Ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Անցած տարիների ընթացքում ֆաբրիկայում կատարվել է մի քանի տեխնիկական վերազինում, վերջինը 2021 թվականին:
Եվ հիմա «Գլորիա» Կարի Ֆաբրիկայի արտադրամասերը համալրված են JUKI, PFAFF և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների կարի ժամանակակից մեքենաներով և սարքավորումներով:
Շնորհիվ ֆաբրիկայում աշխատող արհեստավարժ աշխատողների, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի կարի մեքենաների՝ մեր ֆաբրիկիան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և Եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:
«Գլորիա» կարի ֆաբրիկայում աշխատում են 2500 աշխատողներ:
Մեր 2 մասնաճյուղերում միասին ամսեկան արտադրվում է 180,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:
Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցների աշխատանքային և սոցալական լավ պայմաններ ապահովմանը:
Մեր ֆաբրիկան հետևում է ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առևտրի նախաձեռնություն) պահանջներին:
Ամեն տարի մեր ֆաբրիկայում անցկացվում են աուդիտորական ստուգումներ համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններ կողմից (Intertek, TÜV Rheinland և այլն), կից ներքևում կարող եք տեսնել ստուգման հաշվետվությունները՝