Մեր ֆաբրիկաներում գործում է որակի վերահսկման եռաստիճան համակարգ։
- Առաջին աստիճանում որակը ստուգվում է անմիջապես արտադրական պրոցեսի ընթացքում, երբ արտադրանքը գտնվում է կիսաֆարիկատ վիճակում։
- Երկրորդ աստիճանում մեր որակի հսկիչները որակի ստուգումներ են անց կացնում արտադրական հոսքագծերի վերջում, երբ արտադրանքը արդեն պատրաստի վիճակում է, բայց դեռևս փաթեթավորված չէ։
- Երրորդ աստիճանի ստուգումը անց ենք կացնում պատրաստի արտադրանքի պահեստում՝ փաթեթավորումից առաջ:
Որակի ստուգման եռաստիճան համակարգը բացառում է թերություններով արտադրանքի առաքումը մեր պատվիրատուներին։ Մեր արտադրությունում աշխատում են 150 որակի վերահսկիչ և 30 վերահսկիչներ:
Արտադրությունում օգտագործվող նյութերի որակի ստուգում
Որակյալ հագուստի արտադրության գործում մեծ նշանակություն ունի որակյալ նյութերի օգտագործումը։
Մենք կարող ենք իրականացնել որակի խիստ ստուգում արտադրական պրոցեսում, սակայն եթե օգտագործենք ոչ պաշաճ որակի նյութեր, միևնույնն է չենք կարող արտադրել որակյալ արտադրանք։
Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև արտադրություն մուտք գործող նյութերի որակի ստուգմանը։
Բոլոր նյութերը ստուգվում են արտադրական լաբորատորիայում և միայն լաբորատորիայի դրական եզրակացությունից հետո ենք օգտագործում արտադրական պրոցեսում։
Մենք արտադրությունում օգտագործում ենք նյութեր որոնց 50%-ը Եվրոպական արտադրության են, 20%-ը Ճապոնական արտադրության և 20%-ը Հարավային Կորեական արտադրության 10% Չինական արտադրության: