Որակի Վերահսկում

Մեր ֆաբրիկաներում գործում է որակի վերահսկման եռաստիճան համակարգ։

  • ​Առաջին աստիճանում որակը ստուգվում է անմիջապես արտադրական պրոցեսի ընթացքում, երբ արտադրանքը գտնվում է կիսաֆարիկատ վիճակում։
  • Երկրորդ աստիճանում մեր որակի հսկիչները որակի ստուգումներ են անց կացնում արտադրական հոսքագծերի վերջում, երբ արտադրանքը արդեն պատրաստի վիճակում է, բայց դեռևս փաթեթավորված չէ։
  • Երրորդ աստիճանի ստուգումը անց ենք կացնում պատրաստի արտադրանքի պահեստում՝ փաթեթավորումից առաջ:

​Որակի ստուգման եռաստիճան համակարգը բացառում է թերություններով արտադրանքի առաքումը մեր պատվիրատուներին։ Մեր արտադրությունում աշխատում են 150 որակի վերահսկիչ և 30 վերահսկիչներ:

Արտադրությունում օգտագործվող նյութերի որակի ստուգում

Որակյալ հագուստի արտադրության գործում մեծ նշանակություն ունի որակյալ նյութերի օգտագործումը։

​Մենք կարող ենք իրականացնել որակի խիստ ստուգում արտադրական պրոցեսում, սակայն եթե օգտագործենք ոչ պաշաճ որակի նյութեր, միևնույնն է չենք կարող արտադրել որակյալ արտադրանք։

Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև արտադրություն մուտք գործող նյութերի որակի ստուգմանը։

Բոլոր նյութերը ստուգվում են արտադրական լաբորատորիայում և միայն լաբորատորիայի դրական եզրակացությունից հետո ենք օգտագործում արտադրական պրոցեսում։

Մենք արտադրությունում օգտագործում ենք նյութեր որոնց 50%-ը Եվրոպական արտադրության են, 20%-ը Ճապոնական արտադրության և 20%-ը Հարավային Կորեական արտադրության 10% Չինական արտադրության: