Արտադրություն

Մեր արտադրությունը համալրված է գերժամանակակից կարի մեքենաներով ու սարքավորումներով, որոնց շնորհիվ մեր բարձր որակավորում ունեցող կարողները և ինժեներատեխնիկական աշխատողները արտադրում են ժամանակակից և որակյալ հագուստ։
​Մենք արտադրում ենք անջրաթափանց հագուստ, որտեղ հագուստի բոլոր կարերը ենթարկվում են ջերմամշակման անջրաթափանց ժապավենով։ Այդպիսի հագուստի արտադրության համար մենք ունենք Gore-Tex սերտիֆիկատ։

​Հագուստի փոքր դետալների կտրման/ձևման ավելի հստակ գծեր ստանալու համար օգտագործում ենք լազերային լույսով կտրելու տեխնոլոգիան։

​Ձևող արտադրամասում ներդրված է համակարգչային ավտոմատացված կտրման համակարգ:

Կարող արտադրամասերը համալրված են գերժամանակակից, ավտոմատացված կարի մեքենաներով:

​Մենք միշտ համալրում ենք մեր արտադրությունը նոր սարքավորումներով: Վերջին մեկ տարում ձեռք ենք բերել ավելի քան 600 ժամանակակից, ավտոմատացված կարի մեքենաներ և սարքավորումներ:

Մեր արտադրական միավորման արտադրական մասնաշենքերի մակերեսները կազմում է ավելի քան 30.000 քառ. մետր:

Պահեստային շենքերի մակերեսները ավելի քան 5.000 քառ. մետր:

Յուրաքանչյուր տարի մենք ավելացնում ենք արտադրական մասնաշենքերի քանակը ինչպես նաև աշխատողների քանակը, Նպատակ ունենալով էլ ավելի շատ արտադրանք թողարկել և ներգրավել նոր պատվիրատուներ: